Բերման է ենթարկվել ԼՂՀ Պաշտպանության բանակի զորամասերից մեկի զինծառայողի մահվանը հանցակից լինելու մեջ կասկածվող զինվոր

Բերման է ենթարկվել ԼՂՀ Պաշտպանության բանակի զորամասերից մեկի զինծառայողի մահվանը հանցակից լինելու մեջ կասկածվող զինվոր

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետությունում բերման է ենթարկվել ժամկետային զինծառայող, որին կասկածում են ԼՂՀ Պաշտպանության բանակի զորամասերից մեկի զինծառայողի մահվանը հանցակից լինելու մեջ: Զինվորին, որի անունը հետաքննության շահերից ելնելով չի հրապարակվում, առայժմ մեղադրանք չի ներկայացվել:

Նոյեմբերի 19-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով հրազենային կրակահերթերից զոհվել են ժամկետային զինծառայողներ` Լևոն Սոսի Եսայանը (ծնվ. 1991թ.), Ներսես Վալերիկի Գալոյանը (ծնվ. 1990թ.), Նարեկ Վարդանի Սահակյանը (ծնվ. 1990թ.), Նվեր Մարտիկի Սարգսյանը (ծնվ. 1991թ.), հայտնում է ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժինը:

Նույն միջադեպի արդյունքում հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել ժամկետային զինծառայողներ` Սարգիս Հակոբի Մելքումյանը (ծնվ. 1991թ.), Խաչիկ Սարգսի Ալեքսանյանը (ծնվ. 1992թ.), Մասիս Մավրիկի Գրիգորյանը (ծնվ. 1991թ.) և Մանվել Արմենի Հազրոյանը (ծնվ.1991թ.): Միջադեպի հետ կապված մյուս մանրամասները ճշտվում են, հաղորդում է ԼՂՀ ՊԲ մամլո ծառայությունը:

Այս գործով «Երկու և ավելի անձանց սպանություն» հոդվածով քրեական գործ է հարուցվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---