Պիտեր Սեմնեբին Ղարաբաղի մասին. Գործընթացը վերսկսվել է

Պիտեր Սեմնեբին Ղարաբաղի մասին. Գործընթացը վերսկսվել է

PanARMENIAN.Net - Այժմ անհնար է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առնչությամբ խոսել Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովի արդյունավետության մասին, սակայն դիտվող ակտիվությունը հուսալու հիմք է տալիս: Այդ մասին Բաքվում հայտնել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: «Կան հարցեր, որոնք ակտիվորեն քննարկվում են, և դա, առնվազն, առիթ է տալիս հուսալու, որ Աստանայում կայանալիք հանդիպումն ինչ-որ բանի կհանգեցնի: Ես չեմ ցանկանում Աստանայում կայանալիք հանդիպումից մի քանի օր առաջ շոշափել քննարկումների մանրամասները: Սա զգայուն պահ է բանակցություններում»,- նշել է դիվանագետը:

Նրա խոսքով, այն փաստը, որ բանակցություններն ակտիվ ընթանում են, և որ ԵԱՀԿ Մինսկի խումբը գործարկված է, նշանակում է, որ «գործընթացը վերսկսվել է», հաղորդում է Trend-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---