Լոս Անջելեսում մեկնարկեց «Հայաստան» Համահայկական հիմնադրամի 13-րդ` «Ջուրը կյանք է» հեռուստամարաթոնը![]() 25 նոյեմբերի 2010 - 20:58 AMT PanARMENIAN.Net - Լոս Անջելեսում մեկնարկեց «Հայաստան» Համահայկական հիմնադրամի 13-րդ հեռուստամարաթոնը, որի ընթացքում միջոցներ կհավաքվեն Արցախում ոռոգման և խմելու ջրի մատակարարման «Ջուրը կյանք է» նախագծի համար: Հեռուստամարաթոնը կտևի 12 ժամ և կհեռարձակվի ամբողջ աշխարհում: Ջրամատակարարումը լուրջ խնդիր է Արցախի 200 գյուղերի 70 հազար բնակիչների համար: 2010թ. հեռուստամարաթոնի գլխավոր հովանավորը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն ու Լոս Անջելեսի քաղաքապետարանն են: Պաշտոնական հովանավորն է «Հայաստան» Համահայկական հիմնադրամը: Կալիֆոռնիայում է գտնվում ԼՂՀ պատվիրակությունը` Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ: Այսօր ԼՂՀ խորհրդարանն իր հայրենակիցներին դրամահավաքին ակտիվորեն մասնակցելու կոչ է տարածել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |