Լոս Անջելեսում մեկնարկեց «Հայաստան» Համահայկական հիմնադրամի 13-րդ` «Ջուրը կյանք է» հեռուստամարաթոնը

Լոս Անջելեսում մեկնարկեց «Հայաստան» Համահայկական հիմնադրամի 13-րդ` «Ջուրը կյանք է» հեռուստամարաթոնը

PanARMENIAN.Net - Լոս Անջելեսում մեկնարկեց «Հայաստան» Համահայկական հիմնադրամի 13-րդ հեռուստամարաթոնը, որի ընթացքում միջոցներ կհավաքվեն Արցախում ոռոգման և խմելու ջրի մատակարարման «Ջուրը կյանք է» նախագծի համար: Հեռուստամարաթոնը կտևի 12 ժամ և կհեռարձակվի ամբողջ աշխարհում: Ջրամատակարարումը լուրջ խնդիր է Արցախի 200 գյուղերի 70 հազար բնակիչների համար:

2010թ. հեռուստամարաթոնի գլխավոր հովանավորը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն ու Լոս Անջելեսի քաղաքապետարանն են: Պաշտոնական հովանավորն է «Հայաստան» Համահայկական հիմնադրամը:

Կալիֆոռնիայում է գտնվում ԼՂՀ պատվիրակությունը` Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ: Այսօր ԼՂՀ խորհրդարանն իր հայրենակիցներին դրամահավաքին ակտիվորեն մասնակցելու կոչ է տարածել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---