Բանկերը կարող են WikiLeaks-ի հաջորդ թիրախը դառնալ

Բանկերը կարող են WikiLeaks-ի հաջորդ թիրախը դառնալ

PanARMENIAN.Net - Բանկերը կարող են WikiLeaks-ի հաջորդ թիրախը դառնալ: Կայքի հիմնադիր Ջուլիան Ասսանժը հայտարարել է, որ մոտ ժամանակներս կհրապարակվեն «մի մեծ ամերիկյան բանկի» մի քանի տասնյակ հազար ներքին փաստաթղթեր:

Փաստաթղթերում, ինչպես ճշտել է Ասսանժը, արտացոլված են ֆինանսական ընկերությունների «կոպիտ խախտումներն» ու «ոչ էթիկ պրակտիկաները», ինչը կարող է հետախուզությունների հանգեցնել: Ջուլիան Ասսանժը հրաժարվել է հնչեցնել «թիրախի» անունը, սակայն դեռևս 2009 թվականի հոկտեմբերին նա հարցազրույցներից մեկում հիշատակում էր, որ պորտալի տնօրինության տակ է երկրի խոշորագույն վարկային հաստատության` Bank of America-ի թոփ-մենեջերներից մեկի 5Գբ ծավալով կոշտ սկավառակը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---