WikiLeaks-ի զոհերից մեկն է նաև ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը![]() 2 դեկտեմբերի 2010 - 18:35 AMT PanARMENIAN.Net - WikiLeaks կայքը, որը գաղտնազերծել է ԱՄՆ Պետդեպարտամենտի նամակները, դեկտեմբերի 2-ին հրապարակել է հերթական գաղտնի փաստաթուղթը, որտեղ ներկայացված է ԱՄՆ նախկին դեսպան Էնն Դերսիի 2009թ. մարտի 19-ի նամակը Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի հետ հանդիպման վերաբերյալ: Հանդիպումը տեղի է ունեցել նույն թվականի մարտի 14-ին: Փաստաթղթում ասվում է, որ Աբիևը պատմել է 2009թ. հունվարին Մոսկվայում տեղի ունեցած իր խոսակցության մասին Անատոլի Սերդյուկովի հետ, որի ժամանակ քննարկվել է 2008թ. սպառազինությունների մատակարարման հարցը Հայաստան: «Պաշտոնական հանդիպումներում Սերդյուկովը ժխտում էր Ռուսաստանի մասնակցությունը: Սակայն մի քանի շիշ օղուց հետո խոստովանել է, որ զենք է առաքվել Հայաստան: Աբիևը մեջբերել է Սերդյուկովի խոսքերը. «Դուք կատարո՞ւմ եք ձեր նախագահի հրամանները: Իսկ ես կատարում եմ երկու նախագահների հրամանները»,-գրում է իր զեկուցագրում ԱՄՆ նախկին դեսպանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |