Մոսկվայում ստորագրվեց ԱՊՀ ռազմական համագործակցության հայեցակարգի նախագիծը

Մոսկվայում ստորագրվեց ԱՊՀ ռազմական համագործակցության հայեցակարգի նախագիծը

PanARMENIAN.Net - ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերը Մոսկվայում ստորագրեցին Համագործակցության շրջանակներում ռազմական համագործակցության զարգացմանն ուղղված համաձայնագրերի նախագծային փաթեթը: Այդ մասին հաղորդեց ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության մամլո քարտուղար, 1-ին կարգի կապիտան Միխայիլ Սեվաստյանովը:

ՌԴ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նիկոլայ Մակարովը նշեց նաև, որ ԱՊՀ երկրների ղեկավարների առաջիկա գագաթնաժողովում կընդունվի մինչև 2015թ. ռազմական համագործակցության հայեցակարգը:

Բացի դրանից, հավանության են արժանացել Համագործակցության պետությունների զինված ուժերի տոպոգեոդեզիկ ապահովման և նավիգացման, ԱՊՀ երկրների զինված ուժերի հիդրոօդերևութաբանական (օդերևութաբանական) ծառայությունների փոխգործակցության, արխիվային տեղեկատվության փոխանակման և օգտագործման ոլորտում Համագործակցության պետությունների պաշտպանության նախարարությունների համագործակցության հարցերի վերաբերյալ փաստաթղթեր, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

ԱՊՀ երկրների ԶՈւ Շտաբերի պետերի կոմիտեի նիստի աշխատանքներին մասնակցում է նաև Հայաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---