Ռուսական ԶԼՄ-ներ. Բաքուն ակնհայտ քաղաքական անկարողություն է դրսևորում

Ռուսական ԶԼՄ-ներ. Բաքուն ակնհայտ քաղաքական անկարողություն է դրսևորում

PanARMENIAN.Net - Վերջին օրերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գործերը բավական բարդացան WikiLeaks-ում գաղտնազերծված փաստաթղթերի հրապարակումից հետո: Ինչպես գրում է «Սեգոդնյա.ռու»-ն, նրա արտահայտությունները Թուրքիայի վերաբերյալ վնասեցին Բաքվի հեղինակությանը որպես տարածաշրջանում Անկարայի ամենագլխավոր բարեկամի, ինչը չի կարող չանդրադառնալ ղարաբաղյան կարգավորման վրա:

«Ադրբեջանը, որն իր համար ստորացուցիչ պարտություն կրեց ԼՂՀ-ի համար պայքարում, հավանաբար, ցանկանում է փոխհատուցել իր տարածքային ու հոգեբանական կորուստները: Վերադառնալով 80-90-ականների Ադրբեջան, հիշում ենք այլ ազգամիջյան բախումներ ևս՝ Վրաստանից ու Ադրբեջանից փախչում էին ռուսները, հրեաները, հույները»,-գրում է պորտալը:

Անդրադառնալով Հայաստանի դիրքորշմանը՝ հեղինակը գրում է. «Հայկական անկլավը հայտնվեց Ադրբեջանի կազմում բոլշևիկների քաղաքականության շնորհիվ: Իրականությունն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը երբեք չեն ապրի Ադրբեջանի կազմում, որքան էլ դա ցանկանան Բաքվում: Սակայն, փոխզիջման ճանապարհ որոնելու փոխարեն, Ադրեբջանը համառորեն փորձում է պնդել տարածքային ամբողջականության իրավունքը, մոռանալով, որ կա նաև ազգերի ինքնորոշման իրավունք: Արցախի ժողովուրդն, ինչպես իրենց անվանում են ԼՂՀ հայերը, արդեն հաստատել է որպես անկախ պետություն ապրելու իր վճռականությունը, ծայրահեղ դեպքում Հայաստանի կազմում»:

Հեղինակը գրում է, որ Բաքուն ակնհայտ քաղաքական անկարողություն է դրսևորում՝ փոխանակ ջանալու ինչ-որ բանի հետ փոխանակել Հայաստանի վերահսկողության տակ գտնվող իր տարածքները, որոնք այժմ բուֆեր են ԼՂՀ-ին ու Ադրբեջանի միջև, ինչպես նաև առաջ քաշել կատարվելիք ու օրինական պահանջներ, Ալիևը գերադասում է ռազմատենչ հայտարարություններ անել:

«Կարո՞ղ է արդյոք Ադրբեջանը ակնկալել ՌԴ-ի միջամտությունը պատերազմի դեպքում: Այո, անշուշտ: Թեև, Մոսկվան ու Բաքուն բավական շատ ընդհանուր շահեր ու պայմանավորվածություններ ունեն, մասնավորապես, նավթի ու գազի ոլորտում, սակայն Մոսկվան ու Երևանը էական պայմանավորվածություններ ունեն հենց ռազմական համագործակցության ասպարեզում»,-գրում է հեղինակը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---