Ամերիկացի դիվանագետների այցերը տարածաշրջան կանոնավոր բնույթ են կրում

Ամերիկացի դիվանագետների այցերը տարածաշրջան կանոնավոր բնույթ են կրում

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի գծով կառավարման տնօրեն Էթան Գոլդրիչը ժամանեց Ադրբեջան: Այդ մասին ասաց Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան մամլո քարտուղար Քիթ Բինը: Նա նշեց, որ Գոլդրիչի այցերը տարածաշրջան պարբերական բնույթ են կրում: Ամերիկացի դիվանագետը Բաքվում մի շարք հանդիպումներ կունենա Ադրբեջանի կառավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Տարածաշրջանային այցի շրջանակներում Էթան Գոլդրիչը կայցելի նաև Վրաստան և Հայաստան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---