Սերգեյ Լավրով. Հակամարտությունների կարգավորման հարցում պետք է ղեկավարվել «մի վնասիր» սկզբունքով

Սերգեյ Լավրով. Հակամարտությունների կարգավորման հարցում պետք է ղեկավարվել «մի վնասիր» սկզբունքով

PanARMENIAN.Net - Նույնիսկ այնպիսի հանդիպումները, ինչպիսին էր Աստանայի ԵԱՀԿ գագաթնաժողովը, չեն կարող փոխարինել հակամարտությունների կարգավորումը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: Ըստ նրա, այդ խնդիրը համապատասխանում է բանակցային ձևաչափերին, որին մասնակցում են կոնկրետ իրավիճակի բոլոր կողմերը՝ լինի դա Կիպրոսը, Կոսովոն, Լեռնային Ղարաբաղը, Մերձդնեստրը թե Հարավային Կովկասը:

«Գագաթնաժողովներում կարելի է փորձել համակարգել համապատասխսն բանակցություններում ձեռք բերած առաջընթացը, ամրագրել պայմանավորվածությունները: Ասյտեղ պետք է ղեկավարվել «մի վնասիր» սկզբունքով: Նման մոտեցումը թույլ տվեց ընդունել Հայաստանի,. Ադրբեջանի և ՌԴ-ի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի պատվիրակությունների ղեկավարների հավասարկշռված հայտարարությունը ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ»,-ասել է Լավրովը:

«Նույն սխեման մենք առաջարկել ենք նաև Հարավային Կովկասի իրավիճակի քննարկման ժամանակ, հաշվի առնելով, որ մեր արևմտյան գործընկերները հակված էին այստեղ տեսնել եվրաանվտանգության ինչ-որ «թեստ»: Մենք միանգամայն բացահայտ դիրքորոշում ենք որդեգրել՝ առաջարկեցինք ամրագրել գործողությունների ծրագրում ԵԱՀԿ-ի հավանությունը Ժնևի բանավեճերին անվտանգության ու փախստականների վերադարձի մասին, կարևորել միջադեպերի կանխարգելումը, ինչպես նաև պատրաստակամությունը քննարկել կողմերի խնդրանքները տարածաշրջանում ԵԱՀԿ հետագա ներկայության վերաբերյալ: Դա էապես կամրապնդեր ԵԱՀԿ դերը Հարավային Կովկասում խաղաղ հարաբերությունների հաստատման գործում, նոր իրողությունները հաշվի առնելով»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---