Էրդողան. Թուրքիան հանդես է գալիս Հայկական հարցի քաղաքականացման դեմ 9 դեկտեմբերի 2010 - 15:02 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան հանդես է գալիս այն բանի օգտին, որպեսզի Հայկական հարցը քննարկվի իրավունքի և պատմության տեսակետից, և Անկարան դեմ է դրա քաղաքականացմանը: Այդ մասին հայտնել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ համատեղ մամլո ասուլիսում: Լեհ լրագրողը Թուրքիայի վարչապետին հարց տվեց. «Արդյո՞ք հանդիպման ժամանակ քննարկվել է հայերի կոտորածի հարցը: Հնարավո՞ր է արդյոք Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին առանց Հայկական հարցի լուծման»: Էրդողանն ի պատասխան նկատել է, որ տարբեր երկրների խորհրդարաններում այդ հարցը քվեարկության է դրվում, իսկ նրանք, ովքեր քվեարկում են, տեղյակ չեն այդ հարցին: «Դա վերաբերում է նաև ԱՄՆ-ին: Մենք ցանկանում ենք, որպեսզի Լեհաստանն այդ հարցի առնչությամբ հետագայում առաջնորդվի իրավունքով և պատմական փաստաթղթերով: Իսկ ինչ վերաբերում է Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին, ապա բանակցային գործընթացի գլուխներում նման առանձին բաժին չկա»,- ասել է նա, գրում է թուրքական Cumhuriyet թերթը: 2005 թվականի ապրիլի 19-ին Լեհաստանի Սեյմը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին |