ՀՀ նախագահ. Ադրբեջանի հետ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Հայաստանը ստիպված կլինի դե-յուրե ճանաչել ԼՂՀ անկախությունը

ՀՀ նախագահ. Ադրբեջանի հետ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Հայաստանը ստիպված կլինի դե-յուրե ճանաչել ԼՂՀ անկախությունը

PanARMENIAN.Net - Հայաստանը ստիպված կլինի դե-յուրե ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման դեպքում և ԼՂՀ անվտանգության ապահովման ուղղությամբ միջոցներ ձեռնարկել: Այդ մասին Մոսկվայում ՀԱՊԿ գագաթաժողովում հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Հայաստանը կտրականապես դեմ է ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանը ռազմական ճանապարհով, և Ադրբեջանի հետ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչելուց և նրա անվտանգությունը բոլոր միջոցներով ապահովելուց բացի այլընտրանք չի ունենա»,- ընդգծել է Սարգսյանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---