Ջուլիան Ասանժն ազատ է արձակվել 240 հազար ֆունտ ստերլինգ գրավի դիմաց![]() 15 դեկտեմբերի 2010 - 12:26 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնի Վեսթմինսթեր շրջանի դատարանը գրավի դիմաց ազատել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին, որի հանձնմանը փորձում է հասնել Շվեդիայի դատարանը: Դատավոր Հովարդ Ռիդլին ազատ է արձակել Ասանժին մինչև հաջորդ նիստ` հաստատելով մի շարք պայմաններ, որոնց մասին դեռ չի հաղորդվում: Գրավի չափը կազմել է 240 հազար ֆունտ ստերլինգ: Ասանժը դատարան է եկել դատական լսումներից մի քանի ժամ առաջ: Նիստերի դահլիճում եղել են սակավաթիվ մարդիկ: Դատարանի շենքի մոտ հավաքվել են մի քանի հարյուր մարդ` ակտիվիստներ, որոնք ցույց են կազմակերպել Ասանժի պաշտպանության համար, և լրագրողներ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Մեկ շաբաթ դատարանը հրաժարվել էր գրավի դիմաց ազատ արձակել Ասանժին: Երեքշաբթի օրը Լոնդոնում տեղի են ունեցել Ասանժի գործի լսումները: Ստոկհոլմի դատարանը նոյեմբերին հաստատել է դատախազության հարցումը Ասանժին բռնաբարության և սեռական ոտնձգությունների մեղադրանքով կալանքի տակ պահելու մասին, իսկ նոյեմբերի 20-ին ինտերպոլը միջազգային հետախուզում է հայտարարել: Դեկտեմբերի 7-ին ավստրալացին ձերբակալվել է Լոնդոնում այն բանից հետո, երբ ինքնակամ ներկայացել է դատարան:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |