Մոսկվայում կրկին անկարգություններ են սպասվում

Մոսկվայում կրկին անկարգություններ են սպասվում

PanARMENIAN.Net - Մոսկվայի «Եվրոպական» առևտրի կենտրոնին կից հրապարակում` մետրոյի «Կիևյան» կայարանի մոտ, սկսել են ֆուտբոլի երկրպագուներ հավաքվել: Երկրպագուների ժամանմանը իրավապահ մարմինների արձագանքի մասին առայժմ չի հաղորդվում: Ինչպես հաղորդում են ականատեսները, ավելի վաղ ոստիկանությունը բերման էր ենթարկել Հյուսիսային Կովկասում ծնվածների մի քանի խմբեր: Այդ խմբերից մեկը ոստիկանները տարել են անհայտ ուղղությամբ, հաղորդում է РБК-ն:

Քաղաքում իրադրությանը հետևող դեռահաս երկրպագուներն իրենց Twitter-ում գրում են, որ կովկասցիների մեծ խմբեր են հավաքվում Լուժնիկների շրջանում:

«Սպարտակի» երկրպագու Եգոր Սվիրիդովի հիշատակին տեղի ունեցած ակցիայից հետո, որը կայացավ դեկտեմբերի 11-ին Մոսկվայի Մանեժյան հրապարակում, կովկասյան հանրապետությունների ներկայացուցիչները սկսեցին Ինտերնետում պայմանավորվել պատասխան միջոցառման անցկացման մասին: Ենթադրվում էր, որ ցույցին կարող են մինչև 10 հազ. մարդ հավաքվել: Որպես «կովկասյան երթի» անցկացման վայր նշվում էր Կիևյան կայարանի մոտ գտնվող հրապարակը:

Դեկտեմբերի 15-ի առավոտյան «Եվրոպական» ԱԿ-ում պատրաստվող պայթյունի մասին 15 հաղորդագրություններ ստացվեցին Մոսկվայի ՆԳՊԿ: Այնուամենայնիվ, Կիևյան կայարանի շուրջ տարածքի զննման ընթացքում ոստիկանության աշխատակիցները որևէ կասկածելի առարկաներ չհայտնաբերեցին: Առևտրի համալիրի շրջակայքում ավտոկանգառն ու փողոցային առևտուրն արգելված է:

Մոսկվայի ազգային սփյուռքերի առաջնորդները դատապարտեցին Մանեժյան հրապարակում երկրպագուների գործողություններին ի պատասխան պատրաստվող ցույցը: Ռուսաստանի Հայերի միության փոխնախագահ Լևոն Մուկանյանի խոսքով` ցույցը «Եվրոպական» ԱԿ մոտ միայն «վնաս կտա ժողովուրդներին»: Չեչենական հասարակական և մշակութային միավորումների ընկերակցության համակարգող խորհրդի անդամ Խամզատ Գերիխանովն իր հերթին հայտնել է, որ չեչեններին արգելել են սադրանքների ենթարկվել բուհերում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---