Ալեքսանդր Սոտնիչենկո. Հայաստանին և Ադրբեջանին չի հաջողվի կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը

Ալեքսանդր Սոտնիչենկո. Հայաստանին և Ադրբեջանին չի հաջողվի կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը

PanARMENIAN.Net - «Իսկապես, Բաքուն Երևանին ներքաշում է բանակցային գործընթաց, քանի որ Ադրբեջանին հակամարտության լուծումը ձեռնտու է, իսկ Հայաստանին` ոչ, քանի որ նրան գոհացնում է status quo-ն: Չեմ կարծում, որ Հայաստանին և Ադրբեջանին կհաջողվի խնիդրը լուծել երկկողմանի կարգով, քանի որ երկու կողմերից էլ տեսնում եմ հակադիր մոտեցումներ` հիմնված ազգայնականության վրա»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է պատմական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Սոտնիչենկոն: Նրա կարծիքով, միջազգային իրավունքի տեսանկյունից ԼՂՀ ընդհանրապես գոյություն չունի, և գործում են Մադրիդյան համաձայնությունները: «Կարելի՞ է արդյոք խոսել ԼՂՀ մասին որպես համաշխարհային քաղաքական սուբյեկտի, որն իսկապես տարբերվում է Հայաստանից: Ինձ թվում է, ոչ: Կարծում եմ, լուծումը հնարավոր է միայն ազգամիջյան ինտեգրացիոն նախագծի շրջանակներում, որում Հայաստանի, Ադրբեջանի պետականությունները, և համապատասխանաբար, ԼՂՀ-ի, կորոշվեն այնպես, որ հայերը և ադրբեջանցիները կարողանան ազատ բնակվել Հարավային Կովկասի ցանկացած շրջանում, իսկ դրա հակառակորդները` ազգայնամոլները, ենթարկվեն խտրականության տարբեր ձևերի: Պատերազմը հակամարտությունների լուծման մեթոդ չէ: Հիմա ամեն ինչ չէ, որ տանկերով է արվում, և ամեն ինչ ողբերգությամբ կավարտվի ինչպես հայերի, այնպես էլ ադրբեջանցիների համար»,- նշել է ռուս փորձագետը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---