ԱՄՆ-ի հայերը 63,9 մլն դոլար են պահանջում Թուրքիայում տեղակայված «Ինջիրլիկ» ռազմակայանի համար

ԱՄՆ-ի հայերը 63,9 մլն դոլար են պահանջում Թուրքիայում տեղակայված «Ինջիրլիկ» ռազմակայանի համար

PanARMENIAN.Net - ԱՄՆ հայերը դիմել են Լոս Անջելեսի դատարան՝ հայց ներկայացնելով Թուրքիայի Կենտրոնական բանկի ու Ziraat բանկի դեմ: Ըստ հայցի, Թուրքիայի կառավարությունը պետք է հատուցի Հայոց ցեղասպանության ժամանակ նրանց պապերի կորցրած գույքի համար: Գործընթացը սկսել է հայտնի ամերիկացի փաստաբան Վարդգես Եղյանը:

ԱՄՆ «Ինջիրլիկ» ռազմակայանի տարածքն Ադանայում, որի մակերեսը 49,5 հա, մինչ 1915թ. պատկանել է հայերին: Այժմ նրանց ժառանգները 63,9 մլն դոլար փոխհատուցում են պահանջում»,-լրագրողներին է ասել Եղյանը, հաղորդում է Anatolian News Agency-ն: Հայցում նշվում է, որ վարձակալությամբ հանձնելով այդ հողը ամերիկացիներին, թուրքերը լավ շահույթ ստացան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---