Մոսկվայի հայերին քարոզում էին մասնակցել դեկտեմբերի 15-ի ցույցին

PanARMENIAN.Net - Մոսկվայի ոչ մեծ շուկաներից մեկում հայազգի երիտասարդ վաճառողներին ողջ շաբաթվա ընթացքում մոտեցել են քարոզիչներ, համոզել մասնակցել դեկտեմբերի 15-ի ցույցին: Որպես կանոն, այդ շուկայում աշխատում են իրենց ընտանիքներով Ռուսաստան եկած մարդիկ, և դեպքերի ճնշող մեծամասնությամբ քարոզիչներին մերժել են: Այդ ժամանակ նրանց հանդիմանել են վախկոտության համար, համոզել չվախենալ` խոստանալով զինել: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնի է դարձել հավաստի աղբյուրներից:

Մոսկվայում չեն դադարում անկարգությունները, որոնք սկսվել են «Սպարտակ» ՖԱ-ի երկրպագու Եգոր Սվիրիդովի սպանությունից: Դեկտեմբերի 11-ին սկսված ցույցը, որը կազմակերպվել էր ի հիշատակ Սվիրիդովի, վերածվել է կովկասցիների դեմ ուղղված բռնությունների:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---