Ադամ Շիֆ. Իմ զգացմունքներն աննշան են այն ցավի համեմատ, որը զգում է ԱՄՆ հայկական համայնքը![]() ![]() PanARMENIAN.Net - «Վերջին մի քանի շաբաթում իմ որոշ գործընկերներ և ես ներգրավված էինք 252 Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քվեարկությունը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում: Մենք գտնում էինք, որ Թուրքիայի ամրապնդվող դաշինքը Իրանի հետ, նրա կողմից աջակցությունը ՀԱՄԱԶ-ին և կեղծ խոստումը՝ կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, վերջ կդնեն ցեղասպանության ժխտման խայտառակ քարոզարշավին»,-ասվում է 252 բանաձևի հեղինակ, կոնգրեսական Ադամ Շիֆի հայտարարության մեջ: Կոնգրեսականն ընդգծեց իր հիասթափությունն առ այն, որ Կոնգրեսը արգելափակեց մի որոշում, որը վերաբերում է շուրջ 1,5 հայերի հիշատակին, որոնք սպանվեցին 20-րդ դարի առաջին ցեղասպանության ժամանակ: «Ես գիտեմ, որ իմ զգացմունքներն աննշան են այն ցավի համեմատ, որը զգում է ԱՄՆ հայկական համայնքը: Ես խոստանում եմ իմ հազարավոր ընտրողներին ու բարեկամ հայերին, որ կպնդեմ Հայոց ցեղասպանության ճանաչումը, որպեսզի այն մարդկանց հիշատակը, որոնք զոհվել են 1915-1923թթ. , ընդմիշտ պահպանվի ամերիկացիների ազգային գիտակցության մեջ»,-ասել է Շիֆը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |