Հայաստանի և Թուրքիայի հասարակական օղակները շարունակում են երկխոսություն հաստատելու փորձերը

Հայաստանի և Թուրքիայի հասարակական օղակները շարունակում են երկխոսություն հաստատելու փորձերը

PanARMENIAN.Net - Չնայած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում բարդություններին` երկու երկրների հասարակությունները շարունակում են քայլեր ձեռնարկել` ուղղված երկխոսություն հաստատելուն: Վերջին օրինակներից է «Խոսելով միմյանց հետ. Հայաստանում և Թուրքիայում անցյալի մասին անձնական հիշողությունները» գիրքը: Գրքի առաջին մասը, որը կոչվում է «Ափսոս, նրանք գնացին», գրվել է Ստամբուլի Սաբանչի համալսարանի աշխատակցուհի, պրոֆեսոր Լեյլա Նեյզիի կողմից, իսկ երկրորդ մասը` «Ի՞նչ խնդրել: Ո՞ւմից խնդրել», գրվել է Հայաստանի ԳԱԱ հնագիտության և ազգագիտության ինստիտուտի աշխատող, պրոֆեսոր Հրանուշ Խառատյան-Առաքելյանի կողմից: Գրքում ներկայացված են հայերի և թուրքերի հիշողությունները 1915թ. Հայոց ցեղասպանությանը նախորդած շրջանի մասին: Գիրքը թարգմանվել է անգլերեն, ռուսերեն և հայերեն լեզուներով, հաղորդում է Today’s Zaman-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---