Ղարաբաղում չեն դադարում կրակոցներն Ադրբեջանի կողմից` մեկ շաբաթվա ընթացքում արձակվել է շուրջ 450 կրակոց

Ղարաբաղում չեն դադարում կրակոցներն Ադրբեջանի կողմից` մեկ շաբաթվա ընթացքում արձակվել է շուրջ 450 կրակոց

PanARMENIAN.Net - Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, դեկտեմբերի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտում նախահարձակ հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 120 անգամ, որոնց ընթացքում արձակվել է շուրջ 450 կրակոց: Առավել ինտենսիվ կրակահերթեր են արձանագրվել շփման գծի արևելյան հատվածում տեղակայված ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը, բացի ինքնաձիգերից, կիրառել է «ՍՎԴ» տիպի դիպուկահարային հրացաններ, «ՌՊԿ» և «ՊԿ» տեսակի գնդացիրներ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո նախահարձակ հակառակորդի ակտիվությունը շփման գծի բոլոր ուղղություններում ճնշվել է, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---