ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանն ամփոփեց տարվա` բանակին առնչվող արդյունքները28 դեկտեմբերի 2010 - 19:40 AMT PanARMENIAN.Net - 2010թ. դեկտեմբերի 28-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի մոտ մամլո ասուլիսի էին հրավիրվել Արցախում գործող զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները: Ներածական խոսքում ամփոփելով բանակային համեմատաբար բարդ 2010 թվականի արդյունքները` գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը անդրադարձ կատարեց ինչպես արձանագրված ձեռքբերումներին, այնպես էլ անցանկալի երևույթներին ու թերացումներին: Անցած տարվա ընթացքում, բանակի հրամանատարի կարծիքով, բավականին լուրջ աշխատանքներ են կատարվել առաջնային գծի ինժեներական արգելափակոցների համակարգի կատարելագործման, մարտական հերթապահության արդյունավետության բարձրացման և հակառակորդին զսպելու ուղղությամբ: Նախորդ տարիների համեմատ, աճել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, սակայն դրանք ոչնչով չեն ազդել բանակի կողմից իրականացվող խնդիրների վրա, և արժանացել են համարժեք պատասխանների: 2010 թվականին բանակում իրականացվել են բավականին լուրջ աշխատանքներ, որոնք նպատակ են ունեցել բարձրացնել զինանձնակազմի մարտական պատրաստականությունը, կատարելագործել ղեկավարման համակարգը, զորատեսակների և ստորաբաժանումների ներդաշնակ գործելու ունակությունները: Դրանք իրենց լավագույն արտահայտությունն են գտել հատկապես մարտավարական զորավարժության ժամանակ, որն աննախադեպ էր ինչպես իր մասշտաբներով, այնպես էլ առաջադրված խնդիրների բարդությամբ: ՊԲ հրամանատարը խոսեց նաև ԼՂՀ զոհված ազատամարտիկների, զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանվածությանն ուղղված աշխատանքների, կապիտալ շինարարության որակի և ծավալների մասին` նշելով, որ դրանք կատարվել են արդի չափորոշիչներին համահունչ և այսուհետ ևս կշարունակվեն նույն մակարդակով: Բանակի հրամանատարը նշեց, որ զգալի աշխատանքներ են իրականացվել բանակը զինվորական բարձրագույն կրթությամբ սպաներով համալրելու, առկա սպայակազմի մասնագիտական վերապատրաստման ոլորտներում ընդհանուր առմամբ շոշափելի աճ է արձանագրվել հրամկազմի երիտասարդացման ուղղությամբ: Պաշտպանության նախարարը խոսեց նաև հասարակական հնչեղություն ստացած մի շարք դատապարտելի երևույթների մասին, որոնք 2010 թվականի ընթացքում տեղ են գտել ՊԲ-ում` հավաստիացնելով լրագրողներին, որ մեղավորներն արդեն պատժվել են և հետևողական քայլեր են ձեռնարկվում նման դեպքերը այսուհետ բացառելու ուղղությամբ: Մովսես Հակոբյանը փաստեց, որ 2010-ին աննախադեպ աճ է գրանցվել նաև բանակը մեծ քանակությամբ ռազմական տեխնիկայով համալրելու, նոր զորամասերի և ստորաբաժանումների ստեղծման ուղղությամբ, ինչի արդյունքում անհամեմատ մեծացել է բանակի ռազմական ներուժը: Ի դեպ այդ ուղղությամբ ձեռնարկվող միջոցները 2011 թվականին նույնպես կլինեն առաջնային և միտված հակառակորդի կողմից ակնկալվող ցանկացած ծավալի և բնույթի հարվածների բացառմանը, հաղորդում է ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժինը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |