Թուրքիայի վարչապետը ճանաչվել է մահմեդական աշխարհի «Տարվա մարդը»

Թուրքիայի վարչապետը ճանաչվել է մահմեդական աշխարհի «Տարվա մարդը»

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չարժանացավ «Տարվա մարդ» կոչմանը «Թայմս» ամսագրի վարկածով, սակայն նման անվանակարգ գոյություն ունի ոչ միայն Արևմուտքում:

Մահմեդական աշխարհը ևս «Տարվա մարդ է» ընտրել, և այստեղ Էրդողանն արժանացել է մեծամասնության ճանաչմանն: Ինչպես հաղորդում է Today's Zaman-ը, Էրդողանը հավաքել է արաբալեզու CNN-ի ընթերցողների ձայների 74 տոկոսը:

«Էրդողանն ընտրվել է հումանիտար գործունեության ու քաղաքացիական ու քաղաքական դիրքորոշման համար»,-ասվում է կայքի հայտարարության մեջ: Հանձնաժողովը կոչ է արել Էրդողանին շարունակել ծառայեցնել իր ազդեցությունը ի նպաստ արաբական ու մահմեդական աշխարհի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---