Աղթամար կղզու Սբ Խաչ եկեղեցու խաչի բնօրինակը գտնվում է Հայաստանո՞ւմ

Աղթամար կղզու Սբ Խաչ եկեղեցու խաչի բնօրինակը գտնվում է Հայաստանո՞ւմ

PanARMENIAN.Net - «Գերմանական աղբյուրների համաձայն, Աղթամար կղզու Սբ Խաչ եկեղեցու խաչի բնօրինակը տեղափոխվել է Հայաստան: Թուրքիան պետք է Հայաստանից պահանջի խաչի բնօրինակը»,- հայտնել է Թուրք պատմաբանների ասոցիացիայի նախկին նախագահ Յուսուֆ Ղալաչօղլուն: Ինչպես գրում է թուրքական Hurriyet թերթը, Յուսուֆ Ղալաչօղլուն ասել է, որ 1907 թվականին եկեղեցի է այցելել ֆրանսիացի Միշելին ամուսնական զույգը, և որպես նվեր եկեղեցու հոգևորականները խաչը նրանց են փոխանցել:

Ներկայումս Աղթամար կղզու Սբ Խաչ եկեղեցու գմբեթին կանգնեցված է Ստամբուլի հայ համայնքի միջոցներով պատրաստված մի խաչ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---