Էրդողան. Ցույց տվեք ինձ մեկ այլ երկիր, որը ԵՄ-ին անդամակցելու հրավերի է սպասում արդեն 50 տարի 8 հունվարի 2011 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ԵՄ քաղաքականությունը Թուրքիայի հարցում Էրզրումում կայացած դեսպանների միջազգային խորհրդաժողովում: «Մենք արդեն 50 տարի է սպասում ենք, թե երբ են բարձրաստիճան եվրոպացի պարոնները թույլ տալու Թուրքիային մուտք գործել ԵՄ: Եթե դուք դա չեք ցանկանում, ուղղակի ասեք այդ մասին, ասեք, որ չեք ցանկանում մեզ տեսնել ձեր տանը: Մենք հասկացող մարդիկ ենք և չենք ձգտի մուտք գործել մի տուն, ուր մեզ չեն սպասում, և կզբաղվենք մեր խնդիրներով»,-ասել է Թուրքիայի վարչապետը իր հույն պաշտոնակից Գեորգիոս Պապանդրեուի հետ համատեղ մամլո ասուլիսում: «Ցույց տվեք ինձ մեկ այլ երկիր, որը ԵՄ-ին անդամակցելու հրավերի է սպասում արդեն 50 տարի: Եթե դուք մեր համբերությունն եք փորձում, ապա Թուրքիան այն երկիրը չէ, որին կարելի է փորձության ենթարկել: Մեր համբերությունը սպառվում է»,-ասել է նա, գրում են թուրքական ԶԼՄ-ները: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |