Թուրքիայի վարչապետը կարգադրել է քանդել Կարսում գտնվող հայ-թուրքական բարեկամության հուշարձանը

Թուրքիայի վարչապետը կարգադրել է քանդել Կարսում գտնվող հայ-թուրքական բարեկամության հուշարձանը

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կարս իր այցելության ժամանակ պահանջել է քանդել Կարսում գտնվող հայ-թուրքական բարեկամության հուշարձանը, այդպիսով, խոչընդոտելով հայ-թուրքական սահմանի բացմանը և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Ինչպես հաղորդում է The Wall Street Journal-ը, Էրդողանը հուշարձանն անվանել է «տարօրինակություն» և կարգադրել է Կարսի քաղաքապետին քանդել հուշարձանը մինչ իր հաջորդ այցելությունը և տեղում այգի հիմնել:

Էրդողանի որոշմանը արագ արձագանքել է թուրքական ընդդիմությունը: «Հուշարձանը տարօրինակ կամ տգեղ չէ»,-ասել է Թուրքիայի մշակույթի նախկին նախարար, Հանրապետական ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Էրկան Կարակասը: Նա հուշարձանը համարում է արվեստի գործ և կոչ է արել Թուրքիայի վարչապետին վերանայել իր որոշումը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---