Իրանի սահմանապահները ազատ են արձակել սահմանին ձերբակալված օտարերկրյա քաղաքացի Հոլլ Թալայանին

PanARMENIAN.Net - Իրանի սահմանապահ ծառայությունը ազատ է արձակել սահմանին ձերբակալված օտարերկրյա քաղաքացի Հոլլ Թալայանին, որին կասկածում էին ԱՄՆ-ի օգտին լրտեսություն անելու մեջ: Ինչպես հաղորդում է «Ռոյթերսը», Թալայանը, որը հատել է Իրանի սահմանի հունվարի 5-ին Նորդուզ սահմանակետով, լքել է Իրանը իրավական որոշ հարցերի ճշտումից հետո: Այժմ կինը գտնվում է Ստամբուլում, նրա հետ շփում են հաստատել ԱՄՆ հյուպատոսության ներկայացուցիչները:

Իրանի ԶԼՄ-ները տեղեկատվություն էին տարածել Իրանի ու Հայաստանի սահմանում ԱՄՆ քաղաքացուհու ձերբակալման մասին, որի վերաբերյալ տեղեկությունները չափազանց հակասական էին:

Միջադեպի վերաբերյալ ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար Արծվին Բաղրամյանը հայտնել էր, որ նման անունով անձնավորություն Հայաստան մուտք չի գործել և, հետևաբար, չի հեռացել Հայաստանից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---