ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի խնդիրն այնքան լայն ճանաչում չի ստացել, որքան Ռուսաստանում![]() PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի խնդիրն այքան լայն ճանաչում չի ստացել, որքան, օրինակ, պաղեստինյան խնդիրը, կամ հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի ու Հայաստանի միջև: Խնդրի լուծման համար հարկավոր է շատ ջանքեր գործադրել, սակայն ավելի մեծ քարոզչական արդյունք կունենա ընտրություններից առաջ նույնիսկ փոքր տեղաշարժը առավել ռեզոնանսային միջազգային հակամարտությունների կարգավորման մեջ: Այդ մասին հայտարարել է Գլոբալիզացիայի ու սոցիալական շարժումների ինստիտուտի Միջազգային քաղաքականության վերլուծության կենտրոնի ղեկավար Միխայիլ Նեյժմակովը: Ըստ ռուս փորձագետի, Ռուսաստանի դեպքում իրավիճակը հակառակն է: «Այստեղ 2011թ. կնշանավորվի խորհրդարանական, իսկ 2012թ.՝ նախագահական ընտրություններով: Սակայն դրանց արդյունքները միանգամայն կանխատեսելի են, իսկ հաղթանակի համար իշխանությունները չպետք է լուրջ զիջումների գնան համայնքներին: Իրավիճակը Հարավային Կովկասում անմիջականորեն ավելի շատ անդրադառնում է Ռուսաստանի վրա, քան ԱՄՆ-ի: 2012 թվականին տեղի կունենան նախագահական ընտրությունները Ռուսաստանում, ԱՄՆ-ում և Ֆրանսիայում: Այդ պետությունների ղեկավարությունն այս տարի ժամանակ չի ունենա զբաղվելու հարևան տարածաշրջանների միջազգային հակամարտություններով: Այսինքն 2011թ. վերջին հնարավորությունն է մոտ ապագայում ղարաբաղյան կարգավորման հարցում բեկման հասնելու համար: Այլ բան, եթե միջազգային միջնորդները ցանկանան ջանքեր գործադրել դրա համար: Սակայն, նախընտրական շրջանում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի իշխանությունները չեն համաձայնվի ճնշում գործադրել Հայաստանի վրա: Ռուսաստանին ևս ձեռնատու չէ հարաբերությունները փչացնել Երևանի հետ, որը նրա վաղեմի տարածաշրջանային գործընկերն է»,-ասել է Նեյժմակովը, հաղորդում է Day.Az-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |