Իրաքում ստեղծվել է քրիստոնյաների գործերով զբաղվող կոմիտե

PanARMENIAN.Net - Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանին կարգադրություն է ստորագրել, որի համաձայն հզորացվելու է քրիստոնեական եկեղեցիների և քրիստոնյաների կոմպակտ բնակության վայրերի պահպանությունը, հաղորդել է Վատիկանի ռադիոն: Նոր կառույցի հիմնական նպատակն է լինելու Իրաքում քրիստոնյաների դրության դիտարկումը և աջակցությունը նրանց խնդիրների լուծմանը: Երեքշաբթի հրապարակված պաշտոնական կոմյունիկեում ասվում է, որ կոմիտեն դիմել է մահմեդականների հոգևոր առաջնորդներին խնդրելով ֆետվա հռչակել:

Թալաբանին նաև կարգադրություն է ստորագրել, որի համաձայն հզորացվելու է քրիստոնեական եկեղեցիների և քրիստոնյաների կոմպակտ բնակության վայրերի պահպանությունը:

Բացի այդ Թալաբանին կարգադրություն է ստորագրել, որի համաձայն ուժեղացվելու է քրիստոնեական եկեղեցիների և քրիստոնյաների կոմպակտ բնակության վայրերի պահպանությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

2003թ. մարտից ի վեր Իրաքում, ըստ քրիստոնեական համայնքի ներկայացուցիչների, սպանվել է շուրջ 2 հազար քրիստոնյա: Նույն ժամանակահատվածում շուրջ 500 հազար իրաքցի քրիստոնյաներ զրկվել են սեփականությունից, 200 հազարը տուրք են վճարել զինված կազմավորումների օգտին, տասնյակ քրիստոնյաներ առևանգվել են: 2004թ. կեսին քրիստոնյաների քանակն Իրաքում կազմել է շուրջ 800 հազար մարդ, այն դեպքում, երբ 1987թ. մարդահամարով Իրաքում կար 1,4 մլն քրիստոնյա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---