Ստեփանակերտ է ժամանել Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի առաքելության նորանշանակ ղեկավարը14 հունվարի 2011 - 19:50 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 14-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը ընդունել է Սոֆիա Պագսլիին` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի/ԿԽՄԿ/ Ստեփանակերտի գրասենյակի ղեկավարի պաշտոնում իր առաքելությունն ավարտելու կապակցությամբ, և առաքելության նորանշանակ ղեկավար Պամելա Ստատակիսին: ԿԽՄԿ ներկացուցիչները ներկայացրել են գրասենյակի կողմից մոտ ժամանակներս իրականացվելիք աշխատանքների ծրագրերը, մասնավորապես ԼՂՀ անհայտ կորած քաղաքացիների ընտանիքների հետ տարվող աշխատանքի նախագծերը: ԼՂՀ արտաքին գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Սոֆիա Պագսլիին արդյունավետ գործունեության համար և հույս հայտնել, որ ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի նորանշանակ ղեկավար Պամելա Ստատակիսին կհաջողվի առաքելության ընթացքում իրականացնել նախատեսված ծրագրերը, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |