Ստավրոպոլում ադրբեջանցիները փորձել են առգրավել վաճառքից Արցախում արտադրված ապրանքները![]() PanARMENIAN.Net - Ադրբեջանական ԶԼՄ-ների հայտարարություններն այն մասին, թե «ադրբեջանցիների ջանքերով Ստավրոպոլում կասեցվել է «Արցախ ֆրուտ» ՓԲԸ» մակնշմամբ պահածոյացված և այլ սննդամթերքի վաճառքը, չի համապատասխանում իրականությանը: Ինչպես հաղորդել է «Մասիս» հայկական երիտասարդական միության նախագահ Արմեն Ալավերդյանը, «Արցախ ֆրուտ» ՓԲԸ-ի արտադրանքը շարունակում է վաճառվել Ստավրոպոլի առևտրի ցանցերում և մեծ ժողովրդականություն է վայելում ոչ միայն հայերի շրջանում: Հունվարի 14-ի երեկոյան Ալավերդյանն անձամբ է ստուգել ղարաբաղյան արտադրանքի առկայությունը տասնյակ խանութներում և ամենուր վաճառքում եղել են «Արցախ ֆրուտ» ՓԲԸ-ի արտադրած հյութերն ու պահածոները, հաղորդում է Analitika.at.ua-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |