ՎՈՒԱՄ երկրները պետք է միասին լուծեն տարածքային հակամարտությունները, գտնում են Քիշնևում

ՎՈՒԱՄ երկրները պետք է միասին լուծեն տարածքային հակամարտությունները, գտնում են Քիշնևում

PanARMENIAN.Net - Մոլդովայի նոր կառավարությունը գտնում է, որ Մոլդովան, Վրաստանն ու Ադրբեջանը տարածքային հակամարտությունների լուծման ընդհանուր հեռանկար ունեն: Վլադիմիր Ֆիլատի նախարարների նոր կաբինետի հունվարի 14-ին հաստատված ծարգրում նշվում է, որ Քիշնևը մտադիր է ամրապնդել հարաբերություններն Ադրբեջանի ու Վրաստանի հետ՝ ելնելով հակամարտությունների կարգավորման ընդհանուր շահերի հեռանկարից:

Փաստաթղթում ասվում է, որ Մոլդովան հուսով է, որ Վրաստանի ու Ադրբեջանի հետ համատեղ կնպաստի ՎՈՒԱՄ-ի սևծովյան տարածքի ժողովրդավարական ու տնտեսական զարգացմանը, հաղորդում է «Գրուզիա օնլայն»-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---