Թուրքիայում լույս է տեսնում Նեդիմ Շեների նոր գիրքը՝ «Կարմիր ուրբաթ, ո՞վ կոտրեց Դինքի գրիչը»15 հունվարի 2011 - 13:21 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում լույս է տեսնում թուրք լրագրող Նեդիմ Շեների նոր՝ «Կարմիր ուրբաթ, ո՞վ կոտրեց Դինքի գրիչը» գիրքը, որը պատմում է հայ-թուրքական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության հետաքննության մասին: Շեները գրում է, որ իրեն մեղավոր ճանաչած Օգյուն Սամաստը Տրաբզոնից պնդում է, որ միտումնավոր է հանձնվել իշխանություններին Սամսունում: «Եթե ես իրավապահներին հանձնվեմ Տրաբզոնում կամ Սամսունում, ինձ կսպանեն»,-իբր ասել է Սամաստը: Ինչպես գրում է Hurriyet Daily News-ը, Շեները գաղտնի տեղեկություներ է ստացել Տրաբզոնի այն ժամանակվա ոստիկանության պետ Ռեշատ Ալթայից: Լրագրողը պնդում է, որ Ալթայը երկտող և ձայնագրություն է ուղարկել ներքին գործերի նախկին նախարար Աբդուլկադիր Աքսուին և վարչապետ Էրդողանին: Ձայնագրվել էր ազգայնական խմբավորման հանդիպումը, որին պատկանում էր նաև Սամաստը: Սամաստի գործը առանձին վարույթ առանձնացվեց և փոխանցվեց անչափահասների գործերով դատարան օրենսդրության մեջ փոփոխությունների պատճառով, որից նա օգտվեց քանի որ սպանության օրը նրա 18 տարին դեռ չէր լրացել: Նեդիմ Շեները նաև «Հրանտ Դինքի սպանությունը և հետախուզության սուտը» գրքի հեղինակն է, որի համար ենթարկվել է քրեական պատասխանատվության: Նա արդարացվեց բոլոր կետերով 2010 թվականի հունիսին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |