Հրանտ Դինքի սպանության չորրորդ տարելիցի առիթով լույս է տեսել Ադեմ Յավուզ Արսլանի գիրքը19 հունվարի 2011 - 13:56 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության չորրորդ տարելիցի կապակցությամբ թուրք լրագրող Ադեմ Յավուզ Արսլանը հրատարակել է Դինքի սպանության գաղտնիքների մասին գիրք: «Սպանությունը չի կատարվել միայն մի քանի ծայրահեղ ազգայնամոլների կողմից, այն հանգամանորեն կազմակերպվել է մինչև մանրագույն դետալներ: Դինքի սպանությունը երկրում քաոս ստեղծելու ստվերային խմբերի փորձի մաս էր»,- ասել է Արսլանը: Նրա խոսքերով, սպանության հետաքննությունը պետք է սկսել զրոյից այն ապացույցների լույսի ներքո, որոնք նա ներկայացնում է իր գրքում: Արսլանը համոզված է, որ Դինքի սպանությունը ԵՄ-ից Թուրքիայի հեռանալու մեծ պլանի մի մաս էր: Գրքում հաղորդվում են շատ մանրամասներ ծայրահեղ ազգայնամոլների հետ «Էրգենեքոնի» հետ կապերի մանրամասների մասին: Ներկա պահին կազմակերպության անդամներին դատում են բռնի ճանապարհով կառավարությունը տապալելու փորձի համար: Նոր ապացույցներ են ներկայացվում, որոնք հաստատում են «Էրգենեքոնի» առանցքային անդամ պաշտոնաթող գեներալ Վելի Կուչուկի և գնդապետ Ալի Օզի միջև կապը, որը եղել է Տրապիզոնում ոստիկանության պետ, որը եղել է մարդասպանի, Օգյուն Սամաստի և այլ կասկածյալների հարազատ քաղաքը, գրում է թուրքական Today’s Zaman թերթը:
Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |