Բեյրութի կենտրոն տանկեր են մտցվել![]() PanARMENIAN.Net - Բեյրութից հաղորդագրությունների համաձայն, իրավիճակը կտրուկ սրվել է: Բեյրութի կենտրոն տանկեր են մտցվել: Բանակային ստորաբաժանումները շրջապատել են խորհրդարանի շենքը, նախագահական պալատը և երկրի վարչապետի պաշտոնակատար Սահադ Հարիրիի նստավայրը: Լիբանանի անվտանգության ուժերի աղբյուրը հայտարարել է deutsche presse agentur-ի թղթակցին այն մասին, որ «Հեզբոլահի» գրոհայինները «պատրաստվում են փողոցային մարտերի»: Մեկնաբանները գտնում են, որ Լիբանանը վատագույն քաղաքական ճգնաժամ է ապրում 1975-1990թթ. քաղաքացիական պատերազմից ի վեր: Ճգնաժամը սկսվել է հունվարի 12-ին կառավարությունից «Հեզբոլահի» 11 նախարարների դուրս գալով: Թուրքիայի, Սիրիայի, Սաուդյան Արաբիայի և Քաթարի միջնորդական ջանքերը ձախողվել են: Այսօր Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ լիբանանցիները «պետք է իրենք լուծեն իրենց խնդիրները»: Համատեղ թուրք-քաթարական հայտարարության մեջ ասվում է. «Մենք որոշում ենք ընդունել հեռանալ Բեյրութից և վերջնական խորհրդակցություններ անցկացնել մեր կառավարությունների հետ», հաղորդում է MIGnews.com-ը:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |