Գոյություն ունի Իրանի հետ պատերազմի երեք սցենար, կարծում է ռուս փորձագետը

Գոյություն ունի Իրանի հետ պատերազմի երեք սցենար, կարծում է ռուս փորձագետը

PanARMENIAN.Net - Գոյություն ունի Իրանի հետ պատերազմի երեք սցենար: Առաջին, ժամանակով և ծավալով սահմանափակ հրթիռային ավիացիոն հարվածներ միջուկային ենթակառուցվածքի կրիտիկական օբյեկտներին, հրթիռային սարքավորումներին, հակաօդային պաշտպանության միջոցներով` օդանավակայաններին և ռազմածովային բազաներին: Ռազմական գործողությունները կարող են սկսվել ԱՄՆ կամ Իսրայելի կողմից կամ նրանց համատեղ ԶՈՒ կողմից: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի ռազմական կանխատեսման կենտրոնի ղեկավար Անատոլի Ցիգանոկը: Նրա խոսքերով, երկրորդ սցենարը ենթադրում է առաջինի հետ համեմատած հրթիռային ավիացիոն հարվածներ մի քանի ամսվա ընթացքում` հարվածների աստիճանաբար աճող ինտենսիվությամբ: Երրորդ սցենարը` Իրաքի նման օպերացիաներ` Իրանի տարածք զորք մտցնելով:

Ռուս փորձագետի կարծիքով, Բաքուն կարող է թույլ տալ ամերիկյան ռազմաօդային ուժերին մտնել Իրան: «Այսինքն, Ադրբեջանը պետք է վերջնականապես որոշի իր տեղը տարածաշրջանում: Թուրքիան կդատապարտի ներխուժումը: Մոսկվան, իսլամական ծայրահեղականներին համերաշխություն հայտնելով, իրականում հանդես կգա Իսրայելի և ԱՄՆ կողմից»,- ասել է նա:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---