2010 թվականին ԼՂՀ է այցելել շուրջ 8 հազար օտարերկրացի![]() ![]() PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական ծառայության տվյալների համաձայն, 2010թ-ին ԼՂՀ են այցելել ավելի քան 8000 օտարերկրյա քաղաքացիներ, ինչը 30%-ով գերազանցում է 2009թ-ի ցուցանիշը: ԱՊՀ երկրների քաղաքացիներից բացի, Արցախ են այցելել նաև քաղաքական և մշակութային գործիչներ, մարզիկներ, գործարարներ և զբոսաշրջիկներ Եվրամիության երկրներից, Ամերիկայից, Ասիայից, Աֆրիկայից և այլն: Վերջին երկու տարում մեծացել է Պարսկաստանից զբոսաշրջիկների հոսքը: Շատ օտարերկրացիներ ԼՂՀ են այցելում մի քանի անգամ: Տարեցտարի ընդլայնվում է այն երկրների աշխարհագրությունը, որտեղից զբոսաշրջիկներ են այցելում Արցախ: Վիճակագրությունը վկայում է այն մասին, որ չնայած Ադրբեջանի ակտիվ հակազդեցությանը, աշխարհում տարեցտարի աճում է հետաքրքրությունը Արցախի նկատմամբ, ասվում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայության հաղորդագրության մեջ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |