«Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած պայթյունի արդյունքում մոտ 20 մարդ է զոհվել24 հունվարի 2011 - 18:47 AMT PanARMENIAN.Net - Դոմոդեդովո օդանավակայանում տեղի ունեցած պայթյունի արդյունքում մոտ 20 մարդ է զոհվել, հունվարի 24-ին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը` հղում կատարելով անհայտ աղբյուրին: Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդում էին տասը զոհերի մասին: Առայժմ զոհվածների պաշտոնական թիվը չի հրապարակվել: Բլոգերում տեղեկատվություն է հայտնվել 70 զոհվածների մասին, սակայն այդ տեղեկատվությունն առայժմ չի հաստատվում: Հաղորդվում է նաև առնվազն 20 վիրավորների մասին: Մոսկվայի առողջապահության դեպարտամենտը հայտարարել է, որ շտապ օգնության 20 մեքենա է ուղարկվել օդանավակայան: Իրավապահ մարմիններից աղբյուրը «Ինտերֆաքս» գործակալությանն ասել է, որ պայթյունը տեղի է ունեցել միջազգային թռիչքների սրահում: Նախնական տվյալներով, ռումբը 16:40-ին գործարկել է մահապարտ-ահաբեկիչը: Ներկա պահին ոստիկանությունը ստուգում է մետրոյի կայարաններն ու մարդկանց կուտակման այլ վայրերը, որպեսզի նոր պայթյուններ թույլ չտա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |