Կոնստանտին ֆոն Էգգերտ. Ղարաբաղյան հակամարտությունն ինչ-որ առումով «անտեր է մնացել»

PanARMENIAN.Net - Վերջին 2-2,5 տարին տնտեսական ճգնաժամի պատճառով շատ ծանր էր արևմտյան տնտեսությունների և քաղաքական վերնախավի համար: Ուստի, այն ամենն ինչ առաջնային չէ նրանց համար արտաքին քաղաքականության ոլորտում, ետին պլան է մղվել: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի և Մոսկվայի Կարնեգիի կենտրոնի Pro Et Contra ամսագրի խմբագրական կազմի անդամ Կոնստանտին ֆոն Էգգերտը: Ըստ նրա, ԱՄՆ-ի համար, օրինակ, այսօրվա դրությամբ առաջնային են Իրանը, Իրաքը և Աֆղանստանը: «Կովկասի էներգետիկ թեման, կարծես, նույնպես նվազ կարևոր է դարձել: Օբամայի վարչակազմին շատ ավելի քիչ է հետաքրքրում այն ամենն, ինչ կատարվում է հետխորհրդային տարածքում ընդհանրապես և Կովկասում մասնավորապես»,-նշել է նա:

Ռուս փորձագետը հիշեցրել է, որ ԵՄ արտաքին քաղաքականության ծառայությունը համեմատաբար վերջերս է ստեծղվել և այսօր փորձում է սահմանել իր գերակայությունները, որի ցանկում Ղարաբաղը չկա:

«Եթե խոսենք Ռուսաստանի մասին, ապա հետխորհրդային տարածքում ավելի ազատ գործելու թվացյալ հնարավորության հետ մեկտեղ ՌԴ-ն չունի այն տնտեսական ու քաղաքական լծակները, որոնք թույլ կտան նրան արդյունավետ միջամտել հարևանների մոտ կատարվող իրադարձություններին: Ուստի, միջազգային հանրության ուշադրության տեսակետից ղարաբաղյան հակամարտությունն որոշ չափով «անտեր է մնացել»: Նման վերաբերմունքի հետևանքները կանխատեսել ոչ ոք չի կարող, սակայն դրանք կարող են ողբալի լինել»,-ասել է ֆոն Էգգերտը, գրում է Day.az-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---