Վրաստան-ՌԴ ավտոմայրուղին փակվել է ձնահյուսի վտանգի պատճառով![]() PanARMENIAN.Net - Տրանսկովկասյան մայրուղին, որը կապում է Ռուսաստանը և Հարավային Օսեթիան, հունվարի 27-ին Մոսկվայի ժամանակով ժամը 21:00-ին ձյան հետևանքով փակվել է բեռնատար մեքենաների անցումի համար, «Ռիա Նովոստիին» հաղորդել է Հյուսիսային Օսեթիայի ԱԻՆ մամլո ծառայության ղեկավար Յուլիա Ստարչենկոն: Նրա խոսքերով, Ռոքի լեռնանցքում, որով անցնում է Տրանսկովկասյան մայրուղին, անընդհատ ձյուն է գալիս: «Թեև ձյան ծածկույթի բարձրությունը կրիտիկական չէ, փրկարարների կարծիքով, որոնք ապահովում են ճանապարհի անվտանգությունը, բեռնատար տրանսպորտը որոշակի դժվարություններ է կրում լեռնանցքով անցնելիս»,- ասել է ԱԻՆ ներկայացուցիչը: «Դրա հետ կապված` հունվարի 27-ին Մոսկվայի ժամանակով ժամը 21:00-ին որոշում է ընդունվել սահմանափակել բեռնատար մեքենաների անցումը Տրանսկովկասյան մայրուղով մինչև հատուկ կարգադրություն ստանալը, այդ սահամանփակումը չի տարածվում մարդատար տրանսպորտի վրա»,- հավելել է Ստարչենկոն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |