Ալեքսեյ Հովակիմյանը նշանակվել է ՌԴ Չելյաբինսկի մարզի նահանգապետի տեղակալ

PanARMENIAN.Net - Ալեքսեյ Հովակիմյանը նշանակվել է ՌԴ Չելյաբինսկի մարզի նահանգապետի տեղակալ: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է նահանգապետ Միխայիլ Յուրեվիչը: Վերջին վեց տարիներին Հովակիմյանը եղել է «Ավուար» աուդիտորական ֆիրմա» ԲԲԸ-ի հիմնական համահիմնադիրն ու գործադիր տնօրենը: Այժմ նա ՌԴ Աուդիտորական պալատի Ուրալի բաժանմունքի խորհրդի անդամ է: Հովակիմյանը նաև ՌԴ նախագահի Ուրալում լիազոր ներկայացուցչի աշխատակազմի արտահաստիքային խորհրդականն է, հայտնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» տեղեկատվական կենտրոնը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---