Ստամբուլում սկսվում է Հրանտ Դինքի գործով հերթական դատավարությունը

Ստամբուլում սկսվում է Հրանտ Դինքի գործով հերթական դատավարությունը

PanARMENIAN.Net - Փետրվարի 7-ին Ստամբուլում տեղի կունենա հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատարանի հերթական նիստը: Փետրվարի 6-ին Ստամբուլի Բեշիկտաշ թաղամասում նստացույցի մասնակիցները պահանջեցին բացահայտել Դինքի սպանության գործը: Ակցիայի մասնակիցները վանկարկում էին «Մենք բոլորս Դինք ենք, մերնք բոլորս հայ ենք» կարգախոսը:

«Մենք, այս երկրի քաղաքացիները, գտնում ենք, որ դա նախապես ծրագրված սպանություն էր: Մենք ամեն ինչ կանենք այն բացահայտելու համար»,-հայտարարել է ակցիայի մասնակից, Անատոլիական մշակույթի հետազոտման միության նախագահ Ալթան Աչիկդիլը, գրում են թուրքական ԶԼՄ-ները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---