Ադրբեջանցի փորձագետ. Այս տարի Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումները կշարունակվեն

Ադրբեջանցի փորձագետ. Այս տարի Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումները կշարունակվեն

PanARMENIAN.Net - Բարձր մակարդակի հանդիպումները Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների, ինչպես նաև ԱԳ նախարարների միջև, երկխոսության տարրերն են, որոնք անհրաժեշտ են ղարաբաղյան կարգավորման համար: Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ, Third View տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Ռաուֆ Ռաջաբովը:

«Ես ուրախ եմ, որ երկխոսությունն Ադրբեջանի ու Հայաստանի միջև շարունակվում է: «Որքան ինձ հայտնի է, այս տարի կկայանան հանդիպումներ, որոնք կնպաստեն վերջնական խաղաղության որոնման գործընթացին»,-ասել է Ռաջաբովը:

Ռաջաբովը նբաև հույս է հայտնել, որ Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կշարունակվի և ավելի շատ օգուտ, քան վնաս կբերի ղարաբաղյան կարգավորմանը:

«Հարավային Կովկասի լիարժեք ինտեգրումը տեղի կունենա այն ժամանակ, երբ լուծվեն բոլոր հակամարտությունները, այդ թվում նաև Հայաստանի ու Թուրքիայի միջև»,-ասել է փորձագետը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---