Եգիպտոսը նախազգուշացնում է Անկարային` չմիջամտել այլ պետության ներքին գործերին![]() 8 փետրվարի 2011 - 14:42 AMT PanARMENIAN.Net - Անկարայում Եգիպտոսի դեսպան Աբդուրահման Սալահադդինը հանդիպել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուի հետ և նրան հանձնել Եգիպտոսի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Աբուլ Գեյտայի ուղերձը: Նամակում, մասնավորապես, Եգիպտոսի ԱԳՆ ղեկավարը մտահոգված է Թուրքիայի վարչապետի խոսքերով այն մասին, որ Հոսնի Մուբարաքը պետք է հրաժարական տա: Նամակում Անկարային նախազգուշացվում է չխառնվել Եգիպտոսի ներքին գործերին, գրում է Milliyet թերթը: Միաժամանակ, TRT հեռուստաալիքը մեջբերել է Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքերը. «Եգիպտոսում խաղաղությունը մեր ռազմավարական խնդիրն է: Ոչ ոք չպետք է ընդունի դա որպես երկրի ներքին գործերին միջամտելու փորձ»:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |