Օսամա բեն Լադենին զրկեցին «թիվ մեկ ահաբեկչի» կարգավիճակից

PanARMENIAN.Net - ԱՄՆ անվտանգության համար առավել մեծ վտանգ է ներկայացնում եմենցի ահաբեկիչ Անվար ալ Ավլակին, հայտարարել է ԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար (National Counterrorism Center - NCTC) Մայքլ Լեյտերը, հաղորդում է AFP-ն:

Հանդես գալով ԱՄՆ Կոնգրեսում` Լեյտերը պատմել է, որ Օսամա բեն Լադենի գլխավորած «Ալ Քաիդայի» ճյուղը, որը հիմնվել է Պակիստանում, վերջին ժամանակներն էապես թուլացել է ԱՄՆ բանակի հարձակումներից, առաջին հերթին` անօդաչու ինքնաթիռների հարձակումներից:

Ավելի վաղ Օսամա բեն Լադենին, որին ամերիկյան իշխանությունները պատասխանատու են համարում 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության համար, բազմիցս անվանել են «թիվ մեկ ահաբեկիչ»: Նա մտնում է ՀԴԲ ամենահետախուզվող ահաբեկիչների տասնյակի մեջ:

Մայքլ Լեյտերը նշել է, որ Անվար ալ Ավլակին և եմենյան «Ալ Քաիդան» հատուկ սպառնալիք են ներկայացնում այն պատճառով, որ ընդունակ են ներգրավել մարդկանց, այդ թվում` ԱՄՆ տարածքում: NCTC ղեկավարը խոստովանել է ալ Ավլակիի հաջողությունները «նորարարություններում», որոնք բարդացնում են իրենց աշխատանքը: Նա նշել է, որ եմենյան ահաբեկիչների առաջնորդը տիրապետում է անգլերենի և հմտորեն կիրառում է ինտերնետի հնարավորություններն իր գաղափարների քարոզչության համար: «Նա անմիջականորեն խոսում է նրանց հետ, ով այստեղ է ապրում »,- հավելել է Լեյտերը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---