Վրաց փորձագետ. Հայաստանը կարող է դրական դերակատարություն ունենալ Ջավախքում իրավիճակի կայունացման հարցում

Վրաց փորձագետ. Հայաստանը կարող է դրական դերակատարություն ունենալ Ջավախքում իրավիճակի կայունացման հարցում

PanARMENIAN.Net - Հայաստանի ու Վրաստանի արտաքին քաղաքական տարբեր ուղենիշները բացասաբար չեն անդրադառնա երկու երկրների երկկողմ հարաբերությունների վրա: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է վրաց փորձագետ Նիկա Չիտաձեն: Ըստ նրա, այն, որ Վրաստանը ձգտում է անդամակցել ՆԱՏՕ-ին, իսկ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, չի խանգարի երկու հարևան պետությունների հարաբերություններին: «Երկու երկրները փոխադարձ շահեր ունեն: Վրաստանի տարածքով իրականացվում է Հայաստան մտնող բեռների 70 տոկոսի տարանցումը: Վրաստանն իր հերթին շահագրգիռ է Ջավախքում իրավիճակի կայունացման գործում և հայկական կողմը կարող է դրական դերակատարություն ունենալ այս հարցում: Բացի այդ, իրականացվում են համատեղ ենթակառուցվածքային նախագծեր, այդ թվում նոր ավտոմայրուղու շինարարությունը»,-ասել է վրաց փորձագետը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---