Վրաստանը դեռ չի կողմնորոշվել Հյուսիս-Հարավ գազատարի բաժնետոմսերի վաճառքի հարցում11 փետրվարի 2011 - 13:20 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական ԶԼՄ-ները, վկայակոչելով «Կուրսիվ» գործակալությանը, տեղեկատվություն են տարածել այն մասին, որ Վրաստանի իշխանությունները մտադիր են Լոնդոնի բորսայում տեղաբաշխել Հյուսիս-Հարավ գազատարի ակցիաների 25 տոկոսը, որի միջոցով ռուսական գազը Վրաստանի տարածքով մտնում է Հայաստան: «Բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի վաճառքը նախատեսված չէ: Խոսքը գնում է 25 տոկոսի մասին: Դա կարող է տեղի ունենալ գալիք տարում»,- մեջբերում է ԶԼՄ-ն Վրաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Խետագուրիին: 2010-ի հուլիսի 6-ին Վրաստանի խորհրդարանն ընդունել է օրինագիծ, որը բացառում է Հյուսիս-Հարավ մայրուղային գազատարը ռազմավարական օբյեկտների ցուցակից, որը կարող է ենթարկվել մասնավորեցման: «Ակցիաների վաճառքը մտնում է Նավթի և գազի պետական կորպորացիայի պլանների մեջ, և այդ մասին բազմիցս հայտարարել է էներգետիկայի նախարարը»,- PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Վրաստանի էներգետիկայի նախարարության մամլո ծառայությունը: Սակայն, աղբյուրի համաձայն, Վրաստանի մի շարք էներգաընկերությունների, այդ թվում` Հյուսիս-Հարավ գազատարի բաժնետոմսերի 25 տոկոսի վաճառքի հնարավորությունը դեռ քննարկվում է, և կոնկրետ ժամկետներ չկան: Հյուսիս-Հարավ գազատարի վաճառքի մասին Վրաստանի պլաններն առաջացրել են Հայաստանի անհանգստությունը, կապված նրա հետ, որ ռազմավարական կարևոր օբյեկտի բաժնետոմսերը կարող են անցնել Ադրբեջանի տնօրինությանը: Ինչպես ավելի վաղ հայտնել են շատ ԶԼՄ-ներ, այդ գազատարով հետաքրքրվում են նաև Ռուսաստանը, Հայաստանը և Ղազախստանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |