Ըստ Երուսաղեմի, առաջիկա շաբաթվա ընթացքում Հայաստանը վտանգավոր կլինի իսրայելցիների համար11 փետրվարի 2011 - 16:02 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 11-ին ահաբեկչության դեմ պայքարի իսրայելյան բյուրոն հրապարակել է այն երկրների ցուցակը, որոնք մոտակա օրերին առանձնակի վտանգ են ներկայացնում իսրայելցիների համար: Նախազգուշացումը կապված է «Հըզբոլլահի» առաջնորդ Իմադ Մուղնիի ոչնչացման երրորդ տարելիցի հետ, հաղորդում է Izrus-ը: Ահաբեկչության դեմ պայքարի իսրայելյան բյուրոյի հաղորդագրության մեջ նշվում է, որ մոտակա շաբաթվա ընթացքում բացի Վրաստանից իսրայելցիների համար առանձնակի վտանգ են ներկայացնելու ևս ութ պետություններ` Ադրբեջանը, Հայաստանը, Թուրքիան, Վենեսուելան, Եգիպտոսը, Կոտ-դ’Իվուարը, Մալին և Մավրիտանիան: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնի դարձավ Իսրայելի իրավասու աղբյուրներից, Հայաստանն իսկապես այս շաբաթ կարող է վտանգ ներկայացնել Իսրայելի քաղաքացիների համար: «Ցուցակում նշված բոլոր երկրները լավ հարաբերություններ ունեն Իրանի հետ և ինքնաբերաբար վտանգավոր են դառնում Իսրայելի համար: Բյուրոն երկու ցուցակ ունի. մեկը` մշտական, մյուսը` ժամանակավոր, իրադրությունից բխող: Հայաստանը երբեմն մտնում է ժամանակավոր ցուցակի մեջ, ինչպես դա տեղի ունեցավ այս անգամ»,- նշել է աղբյուրը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |