Մուբարաքը հեռացել է Կահիրեից, սակայն Եգիպտոսի տարածքում է

Մուբարաքը հեռացել է Կահիրեից, սակայն Եգիպտոսի տարածքում է

PanARMENIAN.Net - Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը ընտանիքի հետ հեռացել է Կահիրեից, սակայն Եգիպտոսի տարածքում է, հայտնել է Al-Arabiya հեռուստաալիքը:

Նախկինում այդ նույն հեռուստաալիքը հայտնել էր, թե Մուբարաքն իբր լքել է Եգիպտոսը:

Եգիպտոսի նախագահի գտնվելու վայրը դեռևս հայտնի չէ, թեև տեղեկություններ կան, որ նա գտնվում է Շարմ-էլ-Շեյխում: Կահիրեում և Ալեքսանդրիայում շարունակվում են ընդդիմության ցույցերը,տասնյակ հազարավոր մարդիկ են հավաքվել Կահիրեի Թահրիր հրապարակում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---