Գերմանիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ. ԵԱՀԿ-ն դե-ֆակտո ճանաչում է Արցախի պետական իշխանությունը

Գերմանիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ. ԵԱՀԿ-ն դե-ֆակտո ճանաչում է Արցախի պետական իշխանությունը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևի օրոք Բաքուն հավանաբար, չի ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը: Այդ մասին հայտարարել է Գերմանիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը գերմանական Եվրասիական ամսագրին տված հարցազրույցում: Նա նշել է, որ ԼՂՀ և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում դիտարկումների ժամանակ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները համագործակցում են Արցախի հետ: «Այդպիսով, դե-ֆակտո ԵԱՀԿ-ն ճանաչում է Ղարաբաղի պետական իշխանությունը: Ես հուսով եմ, որ ադրբեջանական ղեկավարությունը շուտով կհասկանա. խնդիրը լուծելու համար հարկավոր է խոսել մեզ հետ»,-ասել է Հարություն Գրիգորյանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---