Համաշխարհային առաջնորդներն ողջունում են Հոսնի Մուբարաքի հրաժարականի մասին որոշումը

PanARMENIAN.Net - Եգիպտոսում իշխանության անցումը նախագահ Հոսնի Մուբարաքից Զինված ուժերի բարձրագույն խորհրդին Եգիպտոսի ժողովրդի իղձերի իրականացման միայն առաջին քայլն է դեպի երկրի ժողովրդավարացում, ազատ ընտրություններ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ ողջունելով Մուբարաքի հրաժարականի մասին որոշումը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հարգում է Մուբարաքի «դժվարին որոշումը», հայտնում է Reuters-ը:

Իր հերթին, Ֆրանսիան ողջունում է Մուբարաքի հրաժարականը: Ըստ Նիկոլյա Սարկոզիի, Ֆրանսիան հուսով է, որ Եգիպտոսի նոր իշխանությունները միջոցներ կձեռնարկեն ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ուղղությամբ:

Մինչդեռ, ըստ վերլուծաբանների, Զինված ուժերի բարձրագույն խորհրդի ղեկավար, պաշտպանության նախարար Հուսեյն Թանթաուին պատրաստ չէ «ժողովրդավարական փոփոխությունների և կաշխատի պահպանել իշխանության ներկա կառուցվածքը»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---